Կոլումբիայում փորձել են դագաղների «օգնությամբ» մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել (տեսանյութ)

15:43 • 28.08.19

Կոլումբիայում ոստիկանությունը մոտ 300 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ է հայտնաբերել, որը փորձել են տեղափոխել ավտոմեքենայով՝ երկու դագաղի մեջ դրված, գրում է bbc.com-ը։

Մարիխուանան տեղափոխող ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինները նշել են, որ թմրանյութը հայտնաբերել են սովորական ճանապարհային ստուգման արդյունքում։

Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ հոլանդացի վազորդուհի Մադիա Գաֆուրը ձերբակալվել է գերմանացի ոստիկանների կողմից, որոնք նրա ավտոմեքենայում թմրանյութեր են հայտնաբերել։

Գաֆուրի ավտոմեքենայում 50 կիլոգրամ մետամֆետամին և էքստազի տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, որոնց արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո։ Իրավապահ մարմինների վարկածի համաձայն՝ մարզուհին փորձել է թմրանյութն անցկացնել Նիդեռլանդներ։