Ճապոնիայում 3 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով, ևս 850 մարդ տարհանվել է

10:37 • 28.08.19

Առնվազն երեք մարդ է մահացել Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով, որոնք այդ տարածաշրջանում սկսվել են լույս չորեքշաբթի, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Նրանցից երկուսը Սագա պրեֆեկտուրայի բնակիչ են եղել, մեկը՝ Ֆուկուոկայի: Նրանք բոլորը մահացել են մեքենաների ղեկին, երբ ջրի հոսքը նրանց գետն է քշել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Նագասակի, Սագա և Ֆուկուոկա պրեֆեկտուրաների առնվազն 850 հազար բնակիչ է տեղափոխվել տարհանման կենտրոններ՝ սողանքների սպառնալիքի պատճառով:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օրվա ընթացքում Ճապոնիայի հարավ-արևմուտքում ավելի քան 500 մմ տեղում է սպասվում: Այս պահին առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սագայում, որտեղ որոշ քաղաքների փողոցներ հեղեղվել են։ 

Հորդառատ անձրևները նաև կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը. Նագասակիում, Սագայում և Ֆուկուոկայում չեղյալ են հայտարարվել մի շարք ուղղություններով գնացքների երթևեկությունները, փակվել են որոշ մայրուղիներ:

 

Image result for 3 southwest Japan cities order 800,000 to evacuate over rain, landslide danger

Image result for 3 southwest Japan cities order 800,000 to evacuate over rain, landslide danger