Մեքսիկայի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 23 մարդ է զոհվել, 13-ը ծանր վիրավոր է
Մեքսիկայի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, 13-ը ծանր վնասվածքներ են ստացել, նշվում է Վերակրուս նահանգի գլխավոր դատախազության Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ Վերակրուս նահանգի El Caballo Blanco կոչվող բարում:
«Բարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 23 քաղաքացի՝ 8 կին և 15 տղամարդ: Ծանր վնասվածքներ են ստացել 13 քաղաքացի, որոնք արդեն բուժօգնություն են ստանում տարբեր բուժհաստատություններում»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտնի է, որ ներկայում տեղական իշխանությունները պարզում են դեպքի հանգամանքները և հրդեհի բռնկման պատճառները: Նահանգի դատախազությունը նաև փորձում է պարզել՝ արդյոք պատահարը «միտումնավոր» արարք է:
Ինչպես հաղորդում է Razon թերթը, հրդեհը բռնկվել է Մոլոտովի կոկտեյլի (հայտնի է նաև որպես բենզինով պայթուցիկ կամ շշառումբ) պատրաստման հետևանքով: Այս վարկածը դեռ չի հաստատվել իշխանությունների կողմից։
#InfoChiapasMX | Suman 23 víctimas fatales y 13 lesionados de gravedad, tras ataque a bar "El Caballo Blanco" en Coatzacoalcos, Veracruz. pic.twitter.com/kJ92pynJHn
— InfoChiapasMX (@InfoChiapasMX) August 28, 2019
En Veracruz suman 23 muertos tras ataque a bar. No quedará impune asegura el gobernador @CuitlahuacGJ @FGE_Veracruz @lopezobrador_https://t.co/SrEEsb74Bz
— Ahora Guerrero (@AhoraGro) August 28, 2019










