Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է մոտ 41 հա խոտածածկույթ
Օգոստոսի 28-ին՝ ժամը 06:17-ին, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 10 փրկարար:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 41 հա խոտածածկույթ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 06:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:










