«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, կքննարկվեն առաջիկա օրակարգի հարցերը

13:31 • 28.08.19

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ նիստին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, մասնակցում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ օրակարգում տարբեր հարցեր են. «Քննարկելու ենք այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են մեր օրակարգում: Հանձնաժողովները կներկայացնեն կատարված աշխատանքները, կներկայացվեն առաջարկներ»:

Նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ասաց, որ կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանն առանց լրացուցիչ փորձաքննության: