Պեկինի օդանավակայանում թռիչքի պատրաստվող օդանավը սկսել է ծխալ (տեսանյութ, լուսանկարներ)

11:08 • 28.08.19

Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում չինական Air China ավիաընկերության՝ թռիչքի պատրաստվող օդանավի ուղեբեռային հատվածը սկսել է ծխալ: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, բարեբախտաբար, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:  

Օդանավը չի կարողացել մեկնել Տոկիո՝ սրահում առկա ծխի պատճառով: Օդաչուն անջատել է շարժիչները, իսկ անձնակազմն օպերատիվորեն տարհանել է ուղևորներին: Բռնկման պատճառը պարզվում է:

 

Սոցցանցերում տարածվել են այլ օդանավերում և օդանավակայանի շենքում գտնվող ուղևորների ֆիքսած կադրերը: