Ֆրանսիայում ապակու արտադրության լաբորատորիայում պայթյուն է տեղի ուենցել. կա 14 տուժած
Ֆրանսիայում այսօր առավոտյան ապակու արտադրությամբ զբաղվող Corning ընկերության գործարանում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Parisien պարբերականը:
Պայթյունը տեղի է ունեցել Սամուա սյուր Սեն համայնքում: Տուժել է 14 մարդ, որից 2-ի վիճակը ծանր է: Տուժածների մոտ առկա են քիմիական այրվածքներ: Գործարանի տարածքից 150 աշխատակից է տարհանվել:
Հրշեջների տվյալներով՝ պայթյունի պատճառն ընկերության հետազոտական լաբորատորիայում ընթացած քիմիական ռեակցիան է եղել: Նախնական տվյալներով՝ պայթել է ծծմբական թթու պարունակող ամբարը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով շրջակա միջավայրի ախտոտման վտանգ չկա:










