Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքում. այրվել են մոտ 500 քմ բուսածածկույթ, փայտե տնակ և մեղվի 14 փեթակ

11:39 • 28.08.19

Օգոստոսի 27-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են մոտ 500 քմ բուսածածկույթ, փայտե տնակ (մոտ 12 քմ) և մեղվի 14 փեթակ (չշահագործվող):