Ֆինանսական ճնշումների արդյունքում  «Սանիթեք»-ին վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն դրամ, վտանգված է ծառայությունների մատուցումը. Ընկերության հայտարարությունը

16:21 • 28.08.19

«Սանիթեք» ընկերության տնօրինությունից տեղեկացնում են, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը:

Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար: