Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում գերեզմանի վրայից հափշտակել են արհեստական խոտածածկ գորգը. Shamshyan.com

23:58 • 28.08.19

Ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում գոստոսի 27-ին Ախուրյանի ոստիկանության բաժին դիմած ՌԴ քաղաքացու դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանություն է դիմել Ռուստամ Կ.-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք Ախուրիկ գյուղի գերեզմանատնից գողացել են մոր գերեզմանի վրա փռված արհեստական խոտածածկ գորգը:

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: