Օտարները գալիս են, Հայաստանը անապատ են սարքում, փողերն առնում ու գնում. քաղաքացին Ամուլսարի խնդրով բողոքեց Սոնա Աղեկյանին (տեսանյութ)
Թոշակառուների ու աղբի հարցը լուծել է պետք: Այս մասին Շենգավիթ համայնքի բնակիչները բարձրաձայնեցին ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ հանդիպման ժամանակ:
«Մի ընկեր ունեմ, շիշ է հավաքում, մի անգամ ասացի «բոմժ» ես, ասաց մինչև երեկո շշերով 5000 դրամ եմ հավաքում: Թոշակառու բոմժեր կա՞ն: Պետք է, գոնե այնքան տան, որ կարողանան ապրել: 45.000-ով ես ո՞նց ապրեմ: Ես աղոթք եմ արել, գողերին լարեցինք, գնացին, մի հատ էլ աղոթք անեմ, չվայելեն: Թոշակի հարցը լուծեք ու բակերը մաքրելու հարցը: Բնությունը ապականեն, ջուրը ապականեն, լույսը ապականեն...»,- բողոքեց քաղաքացիներից մեկը:
Նա խոսեց նաև վերջերս քննարկված Ամուլսարի շահագործման մասին:
«Ոչ մի հանճար չի կարող հաշվարկ անել՝ հանքը օգուտ կտա՞, թե՞ չէ: Հայաստանը Ռուսաստանի նման մեծ չէ, օտարները գալիս են Հայաստանը անապատ են սարքում, փողերն առնում ու գնում: Օտարը ինչի՞ գա, մեր ոսկիները տանի, կեսն էլ պահի իրեն»,-նշեց քաղաքացին:
Իր խոսքում նա նաև անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիային, ասելով՝ դրանով պարզապես ազգն է կործանվելու: Նման կերպ երկիր չեն կառավարում:
«Եվրոպա-մասոնները ուզում են ազգը կործանել միասեռականությամբ»,- հավելեց նա:
Քաղաքացու բողոքը կիսեց նաև Սոնա Աղեկյանը՝ հաստատելով, որ ինքն էլ նույն հարցերը միշտ առաջ է քաշում:
Քաղաքացին վերջում հավելեց, որ համատիրությանը աղբի համար ամսական 600 դրամ է վճարում, իսկ տան համար՝ 1000 դրամ, բայց ոչ մի օգուտ չկա:










