Չելյաբինսկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով հայեր են տուժել

13:21 • 29.08.19

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում՝ Մ-5 մայրուղում, վթար է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել: Պատահարը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան՝ մարզի Աշինսկի շրջանում, գրում է obzor74.ru-ն:

Hyundai Sonata մեքենայի 41-ամյա վարորդն արգելված հատվածում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարի:

Պատահարի հետևանքով մեքենայի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են: 

Ըստ Չելյաբինսկի մարզի ճանապարհային ոստիկանության տեղեկությունների՝ Hyundai մակնիշի ավտոմեքենայում գտնվել են հայեր, իսկ բեռնատարի ղեկին եղել է Բաշկորտոստանի 39-ամյա բնակիչ: