Ղազախստանի նախագահի լուսանկարն օգտագործել են խաղատան գովազդում
Ղազախստանի նախագահ Քասիմ ժոմարտ Տոկաևի լուսանկարն ապօրինի կերպով օգտագործվել է առցանց խաղատան գովազդում: Այդ մասին Facebook սոցցանցում գրել է նախագահի մամուլի խոսնակ Բերիկ Կուրմանգալին:
«Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ երկրի ղեկավարը ոչ մի կապ չունի այդ գովազդի հետ, իսկ նրա լուսանկարն օգտագործել են ապօրինի կերպով»,- հայտնել է Կուրմանգալին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մամուլի քարտուղարն ասել է, որ լուսանկարի՝ համացանցում տարածվելուց հետո իրեն սկսել են դիմել լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ խնդրելով մեկնաբանել դա: Կուրմանգալիի խոսքով՝ նա չի կասկածում, որ իրավապահները կպարզեն անբարեխիղճ գովազդատուներին, որոնք «պատասխանատվություն կկրեն իրենց արարքի համար»:










