Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

13:32 • 29.08.19

Կառավարության հերթական նիստից հետո պաշտոնյաները հանդես են գալիս ճեպազրույցներով, որոնց կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 49 հարց, որից 36-ը` չզեկուցվող:

Կառավարությունը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը: