Քաղաքացին որսորդական հրացանով լորի որսի ժամանակ անզգուշաբար կրակել է իր ոտքին. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com

23:30 • 29.08.19

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տարոն Սիրունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 08:55-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել են, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Հարություն Ա.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից դաշտում Հարություն Ա.-ն իր անվամբ գրանցած ՏՈԶ- 34 տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով լոր թռչունի որսի ժամանակ անզգուշաբար կրակել է իր ոտքին:

Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: