Դատարանը մերժել է «Օրենքով գող» Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը

17:44 • 29.08.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը՝ «Պզո») մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։

«Հրապարակ»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանը ոստիկանության բաժանմունքում վիրավորում և հայհոյում էր ոստիկաններին:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, Նվեր Մուրդյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն։

Նվեր Մուրադյանը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է։