Աֆղանստանում մեկ օրում «Թալիբան»-ի ավելի քան 50 զինյալ է ոչնչացվել
Աֆղանստանի զինված ուժերը երկրի հյուսիս-արևելյան Բադախշան շրջանում իրականացված հակաահաբեկչական գործողության շրջանակում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման ավելի քան 50 զինյալի է ոչնչացրել, գրում է pajhwok.com-ը:
Նշվում է, որ Աֆղանստանի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ «Պամիր 207» մասշտաբային գործողությունը մեկնարկել է նախօրեին: Աֆղանական բանակի նպատակն է մինչև ցրտերի սկիզբը դուրս քշել թալիբներին Վարդուջ, Յամգան և Մուրան վա Մունջան գավառներից:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողություն էր իրականացրել, որի ժամանակ երկրի տարբեր շրջաններում «Թալիբան»-ի 92 զինյալ էր ոչնչացվել:










