Իտալիայում Սթրոմբոլի հրաբխի ժայթքումը՝ ֆոտոշարով և տեսաշարով

12:25 • 30.08.19

Տիրենեյան ծովում գտնվող իտալական Սթրոմբոլի կղզում հինգշաբթի ուշ երեկոյան նույնանուն հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել, հաղորդում է ria.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:

Տեղի բնակիչների խոսքերով՝ մոտավորապես ժամը 22:45-ին նրանք հզոր պայթյունի ձայն են լսել, որից հետո հրաբխի խառնարանից հրաբխային մոխրի և ազավի սյուն է բարձրացել: Դրանից հետո տեղի են ունեցել երկու համեմատաբար թույլ պայթյուններ, որոնք նույնպես ուղեկցվել են հրաբխային նյութի արտանետմամբ:

Բացի այդ, հրաբխի արևմտյան լանջին խառնարանից սկսել է ակտիվորեն լավա թափվել։ Այնտեղ մոտ 600 մետր բարձրության վրա է գտնվում «Հրե հոսք» անունով իջվածքը , որով լավան սկսել է հոսել ծովը:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Կղզում իրավիճակը վերահսկողության տակ է, հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, որի մասնագետներն անմիջապես կապվել են Սթրոմբոլի կղզու իշխանությունների հետ:

Սթրոմբոլի հրաբուխը սկսել է ակտիվանալ օգոստոսի 28-ից: Կղզում հանգստացող զբոսաշրջիկների մեծ մասը շտապել է հեռանալ այնտեղից:

 

Image result for В Италии произошло новое извержение вулкана Стромболи

Извержение вулкана Убинас в Перу

Извержение вулкана Убинас в Перу

Извержение вулкана Убинас в Перу