Թրամփի անձնական օգնականն աշխատանքից ազատվել է. The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհութն աշխատանքից ազատվել է, գրում է The New York Times-ը:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ կինն իր պաշտոնը լքել է օգոստոսի 29-ին։
Վեսթերհութին աշխատանքից ազատելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թրամփին հայտնի է դարձել, որ նա լրագրողներին մանրամասներ է պատմել Նյու Ջերսիում իր արձակուրդի մասին:
Վեսթերհութը Թրամփի հետ աշխատել է նրա նախագահության առաջին օրվանից ի վեր:










