Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են 2.000 ԱՄՆ դոլար մրցանակի արժանացած «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին

13:39 • 30.08.19

Անահիտ Պետրոսյանը պարգևատրվում է 2.000 ԱՄՆ դոլար իր յուրօրինակ ստեղծագործական մոտեցման համար։

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին և եզրափակիչ 10 մասնակիցներին։ 2.000 ԱՄՆ դոլարի մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին «Creative Armenia» մտացածին ֆիլմի իր տպավորիչ պաստառի համար։ Եզրափակիչ տասնյակում են Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գևորգյանը, Նատալի Մկրտումյանը, Նվարդ Ասատրյանը, Սիլվա Հարությունյանը և Սիրանուշ Մկրտչյանը։

«Մենք հիացած և զարմացած ենք հնարամիտ պաստառների շարքով, որոնք ստեղծվել են այս մարտահրավերի շրջանակներում», — նշել է Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դրանք ապացուցում են, որ Creative Armenia-ն բազում շերտեր է պարունակում»։

«Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի արդեն երկրորդ գործակցությունն է՝ «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերից հետո։ Հաջորդ ստեղծարար մարտահրավերի մեկնարկը կհայտարարվի շուտով։

«Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարարական ոգին։ Հայաստանին իսկապես ավելի շատ ստեղծարար մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ պարզապես սպառողներ, նախաձեռնող և իրականացնող մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ ժամանցն ապրելակերպ համարող հասարակություն»,-ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Ես ուրախ եմ, որ նոր սերունդն արդարացնում է հույսերը»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

Մարտահրավերներին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք՝ https://www.creativearmenia.org/challenges։