Թուրքիայում ռուս ուսանողուհին լողավազանում լողալուց հետո կոմայի մեջ է հայտնվել. РЕН ТВ
Թուրքիայում դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայից 19-ամյա ուսանողուհու հետ, հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքի կայքը:
Հեռուստաալիքի համաձայն՝ նա դիմակով լողավազանում լողացել է մոր ներկայությամբ, որը միանգամից գլխի չի ընկել, որ դստեր հետ մի բան այն չէ: Թե ինչից է վատացել աղջկա ինքնազգացողությունը՝ չի նշվում:
Աղջիկը կոմայի մեջ է ընկել, նրան այդ վիճակով տեղափոխել են Ռուսաստան: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ սա առաջին դժբախտ պատահարը չէ Թուրքիայում հանգստացող ռուսների շրջանում: Օրերս մահացել է 12-ամյա աղջնակ, որի ձեռքը մնացել էր լողավազանի խողովակի մեջ:










