ԱՄՆ-ում 80-ամյա կինը քնել է իր մեքենայում, առավոտյան արթնացել գետնի վրա՝ առանց մեքենայի

13:19 • 30.08.19

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի տարեց բնակչուհին քնել է իր մեքենայում, առավոտյան արթնացել գետնի վրա՝ առանց մեքենայի, հայտնում է տեղական WPVI հեռուստաալիքը:

Նա ոստիկանություն է զանգահարել և ասել, որ իր մեքենան առևանգել են: Մեքենայի առևանգման մասին ահազանգ ստանալուց հետո ոստիկանները ժամանել են դեպք վայր: 80-ամյա տուժած կնոջ խոսքով՝  չորեքշաբթի երեկոյան նա քնել է իր մեքենայում՝ ավտոտնակի մուտքի մոտ, իսկ առավոտյան արթնացել է գետնի վրա, մեքենան էլ չի եղել:

Անձամբ կինը ոչինչ չի հիշում: Արթնանալով՝ նա իր վրա քերծվածքներ ու կապտուկներ է հայտնաբերել, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:

Հինգշաբթի ուշ երեկոյան կորած մեքենան հայտնաբերվել է Նյու Ջերսիի վարչական կենտրոն Թրենտոն քաղաքում: