Հայտնաբերվել են Ստավրոպոլում կործանված Су-25 գրոհիչի օդաչուների մարմինները
Նախօրեին ՌԴ Ստավրոպոլի երկրամասում կործանված Су-25 գրոհիչի օդաչուների մարմինները հայտնաբերվել են օդանավի ընկնելու վայրում, գրում է РИА Новости-ն:
Су-25 գրոհիչը կործանվել է սեպտեմբերի 3-ին, Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի աերոդրոմից թռիչքից հետո: ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ամայի տարածքում: Ինքնաթիռը պայթել ու ամբողջովին ավերվել է գետնին բախվելուց հետո:
Ավելի վաղ լրատվամիջոցները տարածել էին, որ օդաչուներն ինքնանետվել են: Որոնողական աշխատանքները տևել են մոտավորապես մեկ օր:
Су-25УБ-ն ուսումնամարտական ինքնաթիռ է, որը սկսել է թողարկվել 1980-ական թվականներից ի վեր: Գրոհիչների արտադրությունն այժմ դադարեցված է, բայց դրանք շարունակում են ծառայել ՌԴ ռազմաօդային ուժերում:










