Որևէ շահագրգռվածություն չունեմ, բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով մտահոգված եմ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (տեսանյութ)
Ես անձամբ ունեմ մեկ շահագրգռվածություն, որը պետական շահի պաշտպանությունն է: Որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ: ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրում իր շահագրգռվածության վերաբերյալ հարցին:
Հարցին, թե «Էլարդի» հետ տեսակապից հետո Քննչական կոմիտեի կողմից տրված դրական եզրակացությունն ի՞նչ հարցեր առաջացրեց և ինչ են մտածում իշխանությունները, Ավինյանը պատասխանեց, որ իր կարծիքով մի փոքր ավելի մասնագիտական և իրավական գնահատականի կարիք ունի:
«Ես առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով մտահոգված եմ, և Ամուլսարի հարցը բացառություն չէ»,-ասաց նա:
Հարցին, թե՝ պարտադրանք կա՞, որ պետությունը պետք է անպայման շահագործի հանքը, Ավինյանը պատասխանեց, որ միակ պարտադրանքն այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր:










