Ապստամբող Հոնկոնգը հաղթել է Չինաստանի իշխանություններին․ Քերի Լամը հայտարարել է արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծն ամբողջությամբ չեղարկելու մասին

20:39 • 04.09.19

Հոնկոնգի ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծն ամբողջությամբ չեղարկվել է: Այս մասին հայտնում է CNN-ը։

Նա ընդգծել է, որ այժմ ամենագլխավոր առաջնահերթությունը բռնության դադարեցումն է, կարգուկանոնի վերականգնումը և օրենքի գերակայության ապահովումը:

 «Անկախ կառավարության նկատմամբ դժգոհության խորությունից, մենք չենք կարող համաձայնել կամ ընդունել, որ բռնությունը մեր խնդիրների լուծման ելքն է»,- ընդգծել է Լամը:

Նա նաև առաջարկել է տարածայնությունները լուծել բանակցային ճանապարհով և առաջարկել է միասին ելք փնտրել ստեղծված իրավճակից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեին, ապա դա թույլ կտար Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:


Օրինագծի հակառակորդները մտահոգված էին, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտային Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել էր Հոնկոնգի իշխանությունների կողմից: