Միացյալ Թագավորությունում 1,3 տոննա կշռող և 120 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ հերոինի խմբաքանակ է հայտնաբերվել (լուսանկարներ)

14:35 • 04.09.19

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը 1,3 տոննա կշռող և ավելի քան 120 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերել:

Թմրանյութը հայտնաբերվել է Ֆիլիքսթոու նավահանգստում՝ MV Gibraltar բեռնատար նավի վրա: Թմրանյութը թաքցված է եղել սրբիչների և լոգասենյակային հագուստների մեջ, և իրավապահ մարմիններին 6 ժամ է պահանջվել թմրանյութը նավից տեղափոխելու համար, գրում է Daily Mail-ը:

Հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալության հետաքննության հարցերով ղեկավարի տեղակալ Մեթ Հորնն ասել է, որ դա հերոինի ամենամեծ խմբաքանակի բացահայտումն է Միացյալ Թագավորության տարածքում և ամենառեկորդայիններից մեկն ամբողջ Եվրոպայում:

«Նման խմբաքանակով թմրանյութի տեղափոխման դեպքերն ապացուցում են, որ մենք մեծ սպառնալիքի առջև ենք կանգած: Մենք կարող ենք համոզված ասել, որ հայտնաբերված թմրանյութի մի մասն, անշուշտ, վաճառվելու էր Միացյալ Թագավորությունում, իսկ դա ակնհայտորեն բարձրացնելու էր բռնությունների և շահագործման դեպքերի հաճախականությունը երկրում»,- հավելել է պաշտոնյան:

 

 

National Crime Agency officers take stock - they withdrew the contents but put the container back on the ship so that suspects could be intercepted transferring the load in Europe

The 1.3 ton haul follows the seizure of 398kg of heroin from a vessel at Felixstowe on August 2 (pictured: a bag of the class A drug)

Hundreds of packets of the heroin lie before National Crime Agency officers in Felixstowe

Packs of heroin as part of the shipment of more than £120million worth of the drug after it was seized at port in Felixstowe, Suffolk