Բրիտանացի զույգն արձակուրդից վերադառնալիս ավտոմեքենայի վերնախցիկում անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

17:42 • 04.09.19

Բրիտանացի ամուսնական զույգը Ֆրանսիայում անցկացրած արձակուրդից վերադառնալիս ավտոմեքենայի վերնախցիկում 17-ամյա անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, գրում է բրիտանական The Sun-ը:

57-ամյա Սայմոն Ֆենթոնը Նյուբերի քաղաքի իր տան մոտ ավտոմեքենան կայանելուց հետո սեփական տան դուռը բացելիս լսել է իրենից ետ մնացած կնոջ ճիչը:

Նայելով ավտոմեքենայի կողմը՝ Ֆենթոնը տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ փորձում դուրս գալ մեքենայի վերնախցիկից: Տղայի կոտրատված գերմաներենից ամուսինները պարզել են, որ տղան Եգիպտոսից է, մոտավորապես 17 տարեկան:

Ամուսինները, այնուհետև, ոստիկանություն են կանչել, որն էլ ձերբակալել է երիտասարդին: Ֆենթոնը ենթադրել է, որ տղային հաջողվել է սողոսկել ավտոմեքենայի մեջ, երբ այն կայանված է եղել ֆրանսիական Կալե քաղաքում:

Ֆենթոնը, որն աշխատում է լոնդոնյան փաստաբանական գրասենյակներից մեկում, հավելել է, որ նա, միևնույն է, չի հասկանում, թե տղան ինչպես է կարողացել տեղավորվել խցիկի մեջ կամ ինչպես է պատահել, որ նրանք չեն լսել նրա շարժումները: Ամուսինները նաև կարծում են, որ նրան ինչ-որ մեկն օգնել է, քանի որ խցիկը դրսից փակված է եղել, իսկ ներսի պարունակությունը՝ կոշիկները և ֆոտոխցիկը, անհայտացած:

Ոստիկանության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ գործի առնչությամբ քննություն է իրականացվում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Image result for British couple drive home from holiday in France to discover illegal immigrant

Image result for British couple drive home from holiday in France to discover illegal immigrant

Image result for British couple drive home from holiday in France to discover illegal immigrant