Իրանը հայտնել է Օմանի ծոցում 7 ձկնորսական նավի կալանման մասին

15:46 • 04.09.19

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, համաձայն որի Օմանի ծոցի շրջանում 7 ձկնորսական նավ է կալանել, փոխանցում է Fars գործակալությունը:

«Երեքշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից կալանվել են ձկնորսական ավարով 7 նավ, որոնց անձնակազմի անդամները 24 օտարերկրացիներ են: Կալանման պատճառը նավերի կողմից առափնյա հատվածից սահմանված թույլատրելի հեռավորության խախտումն է»,- մասնավորապես ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նավերը կալանվել են Օմանի ծոց դուրս եկող Ջասկ նավահանգստի շրջակայքում:

 

Image result for Иран сообщил о задержании семи рыболовецких судов в Оманском заливе