Մոսկվայի հյուսիսում հրդեհի պատճառով գրեթե 120 մարդ է տարհանվել շենքից

20:02 • 04.09.19

Մոսկվայի հյուսիսում գտնվող վարչական շենքից գրեթե 120 մարդ է տարհանվել հրդեհի պատճառով, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Հրդեհը բռնկվել է «Իմսպեցստրոյ» շենքի բակում՝ 11/2 շենք, 1-ին փակուղի, շինություն 1 հասցեում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հրդեհը հաջողվել է մարել, մարդիկ չեն տուժել։  Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքից դուրս է բերվել շուրջ 120 մարդ։

Հրդեհի պատճառների վերաբերյալ դեռևս տեղեկություներ չեն հաղորդվում։