Ռուսաստանի և ԱՄՆ-ի զորահրամանատարները քննարկել են Սիրիայում միջադեպերի կանխման հարցը
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը քննարկել են Սիրիայի իրադրությունը՝ ահաբեկիչների դեմ պայքարի գործողությունների ժամանակ միջադեպերի կանխարգելման համատեքստում, գրում է ria.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի միջև»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զորահրամանատարները քննարկել են իրավիճակը Սիրիայում ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների ժամանակ միջադեպերի կանխարգելման համատեքստում։ Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։










