«Արթիկ» ՔԿՀ-ում՝ կալանավորվածի խցում ոգելից խմիչքի թորման ինքնաշեն սարք է հայտնաբերվել

15:16 • 04.09.19

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությամբ բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 ակցան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: