Հայ դիվանագետ Մովսես Աբելյանը ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող է նշանակվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր՝ Գլխավոր վեհաժողովի հարցերով հայազգի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է բազմալեզվության հարցերով համակարգողի պաշտոնում, տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:
Այս պաշտոնում Աբելյանը համակարգելու է Քարտուղարությունում բազմալեզվության հարցերը: Աբելյանը նաև պատասխանատու է լինելու այնպիսի հարցերի կարգավորման համար, ինչպիսիք են բազմալեզվությունը Միացյալ ազգերի կազմակերպության ամբողջ համակարգում:
Նշվում է, որ հայ դիվանագետը, որը նաև Վրաստանի քաղաքացի է հանդիսանում, նոր պաշտոնին նշանակվել է՝ համաձայն Գլխավոր վեհաժողովի 69/250 որոշման:
Տվյալ պաշտոնում Մովսես Աբելյանը փոխարինելու է Գայանայի Հանրապետության ներկայացուցիչ Քեթրին Փոլարդին:










