Իրանի ՏՏ նախարարը խնդրել է Թրամփին իրեն չարագործ Թանոսի տեղը չդնել

12:15 • 04.09.19

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին արձագանքել է իրանական տիեզերական գերատեսչությունների նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանմանը։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է իրեն չերևակայել Marvel կոմիքսների տիեզերքի չարագործ Թանոսի կերպարում։

«Այս պատկերում ես նույնիսկ դժվարանում եմ ԱՄՆ-ն գտնել, էլ չեմ ասում տիեզերքում պատժամիջոցների մասին։ Լուսավոր ապագան և տիեզերքը բոլորին են պատկանում, և ոչ ընդամենը մի քանիսին»,-գրել է նախարարն իր թվիթերյան էջում` տիեզերքի նկար տեղադրելով։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն երեքշաբթի Իրանի աստղագնացության հետազոտական ինստիտուտի, տիեզերական գործակալության և տիեզերքի ուսումնասիրության կենտրոնի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։