Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի

04:09 • 05.09.19

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Miami Herald թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Դյուեյնա Սենդսին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերի թիվն ավելացել է փլատակների մաքրման աշխատանքների արդյունքում:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին: 

Հիշեցնենք, որ «Դորիան» փոթորիկը հարվածել էր Բահամյան արշիպելագի հյուսիսային Աբակո կղզու ափերին: Փոթորկի հետևանքով վնասվել կամ ավերվել է մոտ 13 հազար շինություն: Ըստ Bloomberg-ի՝ Մեծ Բահամա կղզին, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ, հեղեղվել է մոտ 70% -ով: