«Սանիթեք»-ի աշխատակիցները փորձեցին փակել ճանապարհը, ինչից հետո ոստիկանների հետ քաշքշուկ տեղի ունեցավ․ բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ)
12։40
Նոր աղբամանի համար բանվորին տարել են քաղմաս, ծեծել ու պահանջել, որ աղբամանի գումարը տա. «Սանիթեք»-ի աշխատակից
«Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմը պահանջում է Երևանի քաղաքապետարանից ընկերությանը փոխանցել օգոստոս ամսվա իրենց հասանելիք աշխատավարձը։
«Չենք ժխտում, որ «Սանիթեքը» թերի է աշխատել: Տուգանքից հետո թերի է աշխատել, որովհետև ֆինանսականից կտրել են: Բայց, եթե «Սանիթեքը» վերաբացվի, բոլորս պատրաստ ենք նույն հիմնարկում աշխատել»,- ասաց աշխատակիցներից մեկը:
«Այն օրը, քաղաքապետարանի բացած նոր հիմնարկում, նոր աղբամանի համար բանվորին տարել են քաղմաս, ծեծել են, բերել են հասցրել հիմնարկ ու պահանջել են, որ աղբամանի փողը տա»,-պատմեց աշխատակիցը:
12։26
Քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, ինչից հետո նրանց ու ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։
11։57
«Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմը պահանջում է Երևանի քաղաքապետարանից ընկերությանը փոխանցել օգոստոս ամսվա իրենց հասանելիք աշխատավարձը։
Ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։










