Չինաստանը երկու արբանյակ է ուղեծիր դուրս բերել
Չինաստանը Beidou-3 (BDS-3) նավիգացիոն համակարգի երկու արբանյակ է ուղեծիր դուրս բերել, գրում է korrespondent.net-ը՝ Օդատիեզերական գիտության և տեխնիկայի չինական կորպորացիային (CASC) հղումով:
Մ-19 և Մ-20 տիեզերական սարքավորումների արձակումն իրականացվել է «Չանչժեն-3Բ» հրթիռակրի օգնությամբ՝ Սիչուան հարավ-արևմտյան նահանգում գտնվող Սիչան տիեզերակայանից:
Չինաստանը Beidou-3 (BDS-3) նավիգացիոն համակարգի մշակումը, ըստ հաղորդման, ավարտին կհասցնի 2020 թվականին: Ուղեծրում դրա գործունեությունն ապահովելու համար մինչ այդ կգործեն մի քանի տասնյակ տիեզերական ապարատներ:











