Առաջին արաբ տիեզերագնացի լուսանկարը հայտնվել է «Բուրջ Խալիֆա» աշտարակի ճակատին
Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին տիեզերագնաց Հազզա Ալ-Մանսուրիի լուսանկարը, որը չորեքշաբթի «Սոյուզ МС-15» տիեզերանավով ուղևորվել է ուղեծիր, հայտնվել է աշխարհի ամենաբարձր շենքի՝ «Բուրջ Խալիֆա» աշտարակի ճակատին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, աշտարակի վարչակազմը սոցցանցում տեղեկացրել է, որ տիեզերագնացի նկարը լուսավորությամբ պատկերվել է աշտարակի վրա՝ «առաջին արաբ տիեզերագնացը Միջազգային տիեզերակայանում, Հազզա Ալ-Մանսուրի» կից գրությամբ:
«Սոյուզ» տիեզերանավի մեկնարկը տրվել է Դուբայի տիեզերական կենտրոնից: Արարողությանը տեղի աշակերտների հետ հետևել է Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան բեն Մուհամմեդը:










