Փորձագետները նախազգուշացնում են. հսկայական սառցակտոր կարող է պոկվել Մոնբլանի գագաթից

19:37 • 25.09.19

Իտալիայի իշխանություններն արգելափակել են ճանապարհային երթևեկությունն ու տարհանել են լեռնային տնակները, երբ փորձագետները նախազգուշացրել են, որ Մոնբլանի գագաթին գտնվող սառցադաշտի մի մասը կարող է փլուզվել:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, մասնագետների խոսքով՝ Գրանդ Ժորաս լեռնազանգվածի գագաթին գտնվող սառցադաշտից կարող է պոկվել մոտ 250 000 խորանարդ մետր մակերես զբաղեցնող սառցաբեկորը:

Մոտակա Կուրմայոր քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ գլոբալ տաքացումը փոխում է լեռնազանգվածը:

Մոնբլանի լեռնաշղթան հայտնի է որպես ամենաբարձրն Արևմտյան Եվրոպայում: Այն ունի 11 գագաթ, որոնց բարձրությունը գերազանցում է 4000 մետրը Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին, ուր հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում ամեն տարի:

 

Փորձագետները նախազգուշացնում են. հսկայական սառցակտոր կարող է պոկվել Մոնբլանի գագաթից