Գերձայնային «տիեզերական օդանավերը» 2030 թվականին ուղևորներին Լոնդոնից Սիդնեյ կտեղափոխեն 4 ժամում

21:37 • 25.09.19

Լոնդոնից Սիդնեյ ավիաչվերթների տևողությունը մինչև 2030 թվականը կկրճատվի 80 տոկոսով՝ Մեծ Բրիտանիայում մշակվող գերձայնային արագությամբ հրթիռային շարժիչների շնորհիվ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Մեծ Բրիտանիայի տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ սերտ համագործակցություն կծավալի Ավստրալիայի տիեզերական գործակալության հետ այսպես կոչված՝ «աշխարհի առաջին տիեզերական կամուրջ» համաձայնագրի շրջանակներում:

Նոր համագործակության շրջանակներում նախատեսվում է կյանքի կոչել SABRE (Synergetic Air-Breathing Rocket Engine) կոչվող շարժիչները, որոնց գործարկման արդյունքում հնարավոր կլինի Միացյալ Թագավորությունից Ավստրալիա հասնել 4 ժամում:

2019-ի ապրիլին հրթիռային շարժիչները փորձարկման են ենթարկվել՝ հաջողությամբ փորձարկելով հովացման համակարգը 3.3 Մախ արագության պարագայում, որը ավելի քան եռակի անգամ գերազանցում է ձայնի արագությանը:  

 

Գերձայնային «տիեզերական օդանավերը» 2030 թվականին ուղևորներին Լոնդոնից Սիդնեյ կտեղափոխեն 4 ժամում