Lego-ի մասնիկներից կառուցված Lamborghini Aventador-ը ներկայանում է հեռակառավարման համակարգով, էլեկտրաշարժիչներով և գործող լուսարձակներով

22:45 • 26.09.19

Lego ընկերության երկրպագուներից մեկը ձեռքի տակ եղած մասնիկներից պատրաստել է Lamborghini Aventador մակնիշի մեքենայի խաղալիք տարբերակը՝ մանրամասնորեն կրկնօրինակելով սուպերքարի դիզայնը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Aventador SV-ն պատրաստված է 1:12 մասշտաբով: Մոդելը համալրված է բոլոր անիվների առանձին ծածկով, բացվող դռներով, բեռնախցիկի տանիքով և կապոտով, ինչպես նաև զինված է հեռակառավարման համակարգով: Խաղալիք մեքենան նաև լուսարձակների լուսավորման գործառույթ ունի:

Lego-ի պատրաստված մեքենան համալրված է նաև երկու էլեկտրաշարժիչով, որոնցից մեկը պատասխանատու է ղեկի կառավարման համար, մյուսը՝ երթևեկության:

Հեղինակն իր ստեղծագործությունը ներկայացրել է Lego-ի կայքում և բավարար քանակությամբ ձայներ ստանալուն պես այն կարող է վաճառքի հանվել որպես պատրաստի հավաքածու:

 

Lego-ի մասնիկներից կառուցված Lamborghini Aventador-ը ներկայանում է հեռակառավարման համակարգով, էլեկտրաշարժիչներով և գործող լուսարձակներով