Boston Dynamics ընկերությունը սկսում է ռոբոտ-շների վաճառք իրականացնել (տեսանյութ)
Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը սկսում է SpotMini անվանումն ստացած ռոբոտ-շների վաճառքը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության կայքում:
Ռոբոտ-շունը զարգացնում է 1.6 մետր/վայրկյան արագություն: Այն ունակ է նաև աշխատել -20-ից մինչև +45 աստիճան ջերմաստիճաններում՝ ըստ Ցելսիուսի:
Ռոբոտ սարքը համալրված է 360 աստիճանի տեսադաշտ ապահովող տեսախցիկով: Բացի այդ, ջրակայուն և փոշեդիմացկուն է: Այն ունակ է գտնելու գազի արտահոսքը և աշխատելու այնպիսի պայմաններում և վայրերում, որտեղ մարդու հասանելիությունը սահմանափակ է:
Նշվում է, որ բաց շուկա ռոբոտը դեռևս չի հանվում: Առաջին օրինակները ընկերությունը կմատակարարի խոշոր մարզական, էներգետիկ և այլ ընկերությունների: Նոր ռոբոտ սարքի արժեքը դեռևս չի հաղորդվում, սակայն համեմատվում է «նոր մեքենայի արժեքի հետ»:










