Facebook-ն Ավստրալիայում սկսել է փորձարկել հրապարակումների հավանությունները «քողարկող» գործառույթը

12:57 • 27.09.19

Ամերիկյան Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել է փորձարկել հրապարակումների հավանությունների և տեսանյութերի դիտումների քանակը «քողարկող» գործառույթը, գրում է The New York Times պարբերականը:

Համաձայն սոցիալական ցանցի հայտարարության` այս պահին որոշված չէ` նշված փորձարկումն այլ երկրներում իրականացվելու է, թե ոչ:

«Մենք ուսումնասիրելու ենք օգտատերերի արձագանքը, որպեսզի հասկանանք` այս փոփոխությունները կբարելավե՞ն վերջիններիս` կայքից օգտվելու հարմարավետությունը, թե՞ ոչ»,- ասել է Facebook ընկերության ներկայացուցիչը:

Համանման գործառույթն արդեն սկսել է փորձարկվել Instagram-ում՝ աշխարհի շուրջ 7 երկրներում` այդ թվում Կանադայում և Բրազիլիայում: «Լայքերի» քանակի փոխարեն օգտատերերը կարողանում են տեսնել միայն հրապարակումը հավանած ընդհանուր ընկերների անունները:

Facebook-ն Ավստրալիայում սկսել է փորձարկել հրապարակումների հավանությունները «քողարկող» գործառույթը