Գերմանացի թյուներները ներկայացրել են BMW X3 քրոսովերի հզորացված տարբերակը

19:37 • 29.09.19

Գերմանական Manhart թյունինգային ընկերությունը հայտարարել է BMW X3 M Competition քրոսովերի կատարելագործված տարբերակը թողարկելու մասին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մասնագետներին հաջողվել է երեք լիտր աշխատանքային ծավալով, 6 մխոցային երկտուրբո շարժիչի հզորությունը 510 ձիաուժից հասցնել 630-ի:

Մոդելը ձևափոխություններից հետո սեփական անունն է ստացել՝ MHX3 600: Արտաքինից քրոսովերը թյունինգից հետո առանձնանում է թափարգելների, դռների ստորին հատվածի և թափքի վրա առկա ոսկեգույն շերտագծումով: Բացի այդ, X3 M-ի բարձր արդյունավետությունը պայմանավորված է հատուկ արտանետման համակարգով՝ 30 մմ-ով իջեցված կախոցով:

Նորույթի դինամիկ հատկանիշները մասնագետները դեռևս չեն բացահայտում:

Գերմանացի թյուներները ներկայացրել են BMW X3 քրոսովերի հզորացված տարբերակը