Մոսկվայի երկնքում առեղծվածային մարմին են նկատել
ՌԴ Մոսկվայի մարզի Նարո Ֆոմինսկ շրջանի Սելյատինո շրջանի բնակիչները երկնքում տարօրինակ օբյեկտ են նկատել, որի լուսանկարը սեպտեմբերի 29-ին հրապարակվել է Instagram-ում:
Հրապարակված կադրում սև օղակաձև մարմին է երևում, որն, ասես, կախված է օդում: Մեկնաբանություններում օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնել դրա ծագման վերաբերյալ:
Նրանցից ոմանք կարծում են, որ օղակն արդյունաբերական քիմիական գործունեության հետևանք է: Մյուսները ենթադրություն են հայտնել, որ դա պայթյունից հետո օդ բարձրացած ծուխ է:










