Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Լույս հոկտեմբերի 1-ին Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Ռուսաստանում և Եվրոպայում խնդիրներ են ունեցել կայք մուտք գործելիս: Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները:
Նշվում է, որ կայքում խափանումներ են նկատվել Երևանի ժամանակով առավոտյան 6-ն անց 20 րոպեից հետո:
Մինչև հիմա էլ խնդիրներ են առաջանում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Լեհաստանում և այլ երկրներում:
Օգտատերերի 58%-ը բողոքում է լրահոսի աշխատանքի խափանումից, 23%-ը՝ կայքի ամբողջական խափանումից, իսկ օգտատերերի 18%-ի մոտ խնդիր է առաջանում սեփական ֆեյսբուքյան էջ մուտք գործելու ժամանակ:










