WhatsApp-ն անհասանելի կդառնա հին սմարթֆոնների համար
2020-ի փետրվարի 1-ից WhatsApp-ը կդադարեցնի մեսենջերի գործարկումը հին օպերացիոն համակարգերի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ խոսքը Android և iOS համակարգերի մասին է, մասնավորապես՝ մեսենջերը կդադարի աշխատել Android 2.3.x-ի (Gingerbread) և 2014 թվականի iOS 8-ի վրա:
WhatsApp-ի հասանելիությունը պահպանելու համար նշված համակարգերից օգտվողները պետք է թարմացնեն ծրագիրը կամ նոր հեռախոս ձեռքբերեն:
Android 2.3.x- ում և iOS 8-ով սմարթֆոնների սեփականատերերի համար նոր հաշիվների ստեղծումը կամ գոյություն ունեցող հաշիվների հաստատումը չի հաջողվի:
Նշվում է նաև, որ Windows Phone-ի բոլոր տարբերակների աջակցությունը կդադարեցվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:










