Հռոմի պապը նոր բյուջետային մեքենայով է տեղաշարժվում
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանրության առաջ ներկայացել է իր նոր մեքենայով: Ինչպես գրում է Motor.ru-ն, այն կառուցվել է Nissan NP300 հին պիկապի հիման վրա:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի համար նախատեսված մոդելը առանձնանում է թափքի թափանցիկ ծածկով, որը պաշտպանում է վատ եղանակային պայմաններից, ինչպես նաև բռնվելու համարանքներից, որոնցից կարող է օգտվել քահանայապետը:
Մեքենայի հետնամասում նաև աթոռ է տեղադրվել Հռոմի պապի համար: Բոլոր փոփոխությունները որոնք արվել են համապատասխանում են Վատիկանի պահանջներին: Փոփոխություններն անելու համար մասնագետներին 3 ամիս է պահանջվել:










