Rolls Royce 103EX կոնցեպտուալ մեքենան վերադարձել է հայրենիք՝ 3 տարվա ճանապարհորդությունից հետո (տեսանյութ)

12:47 • 02.10.19

Rolls Royce 103EX կոնցեպտուալ մեքենան, որը հայտնի է նաև Vision Next 100 concept անվանումով, ներկայացվել է 2016 թվականին՝ նշելու համար գերմանական BMW ընկերության 100-ամյակը: Շուրջ 3 տարի աշխարհով մեկ ճամփորդելուց հետո, խելահեղ մեքենան վերադարձել է BMW-ի ստորաբաժանումը հանդիսացող Rolls-Royce բրենդի հայրենիք՝ անգլիական Գուդվուդ քաղաք, գրում է luxurylaunches.com-ը:

2016-ին Լոնդոնում ցուցադրվելուց հետո 103 EX-ը շատ կարճ ժամանակ անցկացրել է Գուդվուդում, իսկ այնուհետ սկսել է համաշխարհային շրջագայությունը՝ հայտնվելով բազմաթիվ հաճախորդների և մեդիաների միջոցառումներին:

«Մենք ուրախ ենք դիմավորել Rolls Royce 103EX-ին տանը՝ Գուդվուդում: Մոտ 4 տարվա փորձաշրջանից հետո, մենք զգացինք, որ ժամանակն է այն տուն վերադարձնելու: Սա լավ հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք աշխատել են մեքենայի վրա, վերապրել հիանալի հիշողություններ, և նրանց համար, ովքեր մեզ միացել են վերջերս՝ բացահայտելու մեծագույն մեքենաներից մեկը, որ մենք երբևէ ստեղծել ենք»,-ասել է Rolls-Royce Motor Cars-ի տնօրեն Թորսթեն Մյուլլեր Օտվոսը:

Այս մեքենայում չկա ֆիզիկական ղեկ, բոլոր գործառույթները, ներառյալ՝ մեքենայի վարումը, կատարում է «Էլեոնորը», որը վիրտուալ օգնական-վարորդն է:

 

Rolls Royce 103EX կոնցեպտուալ մեքենան վերադարձել է հայրենիք՝ 3 տարվա ճանապարհորդությունից հետո (տեսանյութ)