Օգտատերերը հայտնել են Twitter-ի աշխատանքում խափանումների մասին

11:53 • 02.10.19

Օգտատերերը դժգոհել են Twitter-ի աշխատանքում խափանումից: Այս մասին վկայում են Downdetector ինտերնետային կայքի տվյալները:

Կայքն ուսումնասիրում է ամենահայտնի ինտերնետային աղբյուրների աշխատանքը: Կայքի աշխատանքում խնդիրները հաստատել է նաև Twitter-ի մամուլի ծառայությունը:

Համաձայն տվյալների՝ օգտատերերի 58%-ը բողոքել է կայքի ընդհանուր աշխատանքից, 27%-ը դժվարությունների է հանդիպել iPhone և iPad համակարգերից կայք մուտք գործելիս, 13%-ն էլ խնդիրներ է ունեցել անձնական էջ մուտք գործելիս:

Ամենաշատ բողոքները ստացվել են Մոսկվայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ եվրոպական երկրներից:

Վերջին անգամ Twitter-ի աշխատանքում խափանում նկատվել էր օգոստոսի 31-ին: Այդ ժամանակ օգտատերերը բողոքել էին կայքի և բջջային հավելվածների աշխատանքից:

Օգտատերերը հայտնել են Twitter-ի աշխատանքում խափանումների մասին