Լողավազաններ, սպա սրահ և գերժամանակակից տեխնիկա. ապագայի գերշքեղ զբոսանավն աշխատելու է բացառապես հեղուկ ջրածնով (լուսանկարներ)
Աշխարհի առաջին ջրածնով աշխատող գերշքեղ զբոսանավը կարող է նավարկությունն սկսել մոտ ապագայում: Ինչպես ներկայացնում է CNN-ը, հոլանդական դիզայներական ընկերությունը գաղտնազերծել է իր նոր էկոլոգիական «գլուխգործոցը»:
Aqua («ջուր») անվանումն ստացած, 112 մետր երկարություն ունեցող նավն աշխատելու է բացառապես հեղուկ ջրածնի և վառելիքի քիմիական էներգիան էլեկտրականության վերածելու տեխնոլոգիայով, ինչը նշանակում է, որ նավի միակ արտանետումը կլինի ջուրը:
Գերժամանակակից հարմարավետություններով համալրված զբոսանավը կկարողանա 17 հանգույց արագություն զարգացնել՝ 3750 ծովային մղոն տարածություն անցնելով:
Նորագույն նավի արտաքին տեսքն ու ինտերիերը նախագծելու համար մասնագետները 5 ամիս են ծախսել: Ապագայի սուպեր զբոսանավը ներկայանում է անծայրածիր լողավազանով և ուղղաթիռի վայրէջքի համար նախախտեսված հարթակով, սպա սրահով և փակօթյա լողավազանով:














